Իրանի «Հայ Դատի» գրասենյակը մի շարք միջոցառումներ կանցկացնի` նվիրված Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին: Գրասենյակը ծրագրում է Իրանի բոլոր հավատարմագրված արտերկրյա դիվանագետներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերով փաթեթներ ուղղարկել, որում ներառված կլինի շվեյցարացի իրվաբան Ալֆրեդ դե Զայասի գիրքը` անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով: Գրքում Հայոց ցեղասպանությունը դիտարկվում է միջազգային իրավունքի տեսանկյունից: Նմանատիպ փաթեթ կստանան նաեւ տեղական ԶԼՄ-ները եւ ԻԻՀ խորհրդարանի պատգամավորները: Միջոցառումների թվում նախատեսվում է Հայոց ցեղասպանության մասին երեք իրանալեզու գրքերի հրատարակումը եւ թարգմանությունը, ինչը նախաձեռնել է Հայոց հարցի ուսումնասիրման կենտրոնը: Ապրիլի 18-ին կկայանա ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո` մտավորականության, խորհրդարանի եւ հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ապրիլի 24-ին ծրագրվում է ակցիա Թեհրանի հայերի մասնակցությամբ, հաղորդում է Թեհրանի «Ալիք» թերթը:





