Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնախմբի հերթական նիստը կկայանա մայիսի վերջում, հունիսի սկզբում: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադբեջանի Միլլի Մեջլիսի ներկայացուցիչ, ենթահանձնախմբի անդամ Սամեդ Սեիդովը: Սակայն, նա չհայտնեց նիստի ստույգ ամսաթիվը, հաղորդում է ԱՊԱ-ն:





