AM
11 Ապրիլ 2006 - 10:49 AMT

Ռինո Հարնիշը Ղարաբաղի հարցով ԱՄՆ առաջարկները նոր չի համարում

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռինո Հարնիշը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկները նոր չի համարում: Այդ մասին նա ասել է` պատասխանելով այն հարցին, թե որն է ղարաբաղյան հարցով ԱՄՆ-ի նոր առաջարկությունների էությունը, որոնց մասին հայտնել է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա, Վաշինգտոնում քննարկվել են «գործնական» հարցեր` կապված երկարաժամկետ եւ արդարացի խաղաղության նվաճման հետ: Ամերիկացի դիվանագետը նաեւ նշել է, որ վերջին երկու տարիներին կատարված աշխատանքը թույլ է տվել դուրս գալ «բարձր» մակարդակ, եւ նման հարցերը «պետք է լուծվեն երկու երկրների նախագահների եւ ժողովուրդների կողմից»: Ռինո Հարնիշը հույս է հայտնել, որ ադրբեջանական եւ հայ ժողովուրդները կպաշտպանեն իրենց առաջնորդներին: Նա նշել է նաեւ, որ ղարաբաղյան թեմայից բացի, Վաշինգտոնի բանակցություններում քննարկվել են անվտանգության, էներգետիկայի, բարեփոխումների հարցեր: