AM
11 Ապրիլ 2006 - 12:29 AMT

Ղարաբաղյան հարցի ուժային կարգավորմանը դիմող երկիրը կհեռացվի ԵԽ-ից

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռենե Վան դեր Լինդենը այսօր հայտարարել է, որ ղարաբաղյան հարցի ուժային կարգավորմանը դիմող երկիրը կհեռացվի ԵԽ-ից: «Եթե գազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում վերսկսվեն, ես հնարավոր չեմ համարում Եվրոպայի Խորհրդում այն երկրի ներկայությունը, որը ռազմական ուժ է օգտագործում հակամարտության կարգավորման համար: Այդ դեպքում մենք ստիպված կլինենք քննարկել ԵԽ-ում տվյալ երկրի անդամակցության հարցը»,- հայտարարել է Ռենե Վան դեր Լինդենը: ԵԽԽՎ նախագահը կոչ է արել հակամարտության կողմերին հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից եւ գիտակցել, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, հաղորդում է Մեդիամաքսը: