AM
11 Ապրիլ 2006 - 16:01 AMT

Թուրքիայում վերսկսվել է այն լրագրողների դատավարությունը, որոնք մեկնաբանել էին Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովը

Ապրիլի 11-ին Ստամբուլում վերսկսվել է հինգ թուրք լրագրողների դատավարությունը, որոնք մեղադրվում են Ստամբուլում կայացած Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովը մեկնաբանելու համար: «Այդ հինգ առաջատար եւ դեմոկրատ լրագրողները կանգնել են դատարանի առջեւ իրենց հրապարակումների պատճառով, սակայն ես համոզված եմ, որ լրագրողները կարդարացվեն»,-հայտարարել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: