Ապրիլի 14-ին Բաքվում տեղի կունենա բողոքի հանրահավաք` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հանդեպ դատավճռի դեմ, որը կայացվել է Բուդապեշտի քաղաքային դատարանում: Ինչպես հաղորդում է Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ), Սաֆարովի պաշտպանության կոմիտեի անդամները, ուսանողները, փախստականների եւ բռնի տեղահանվածների մի խումբ կպահանջեն «փոխել ցմահ բանտարկության վերաբերյալ դատավճիռը, որը կայացվել է Ռ.Սաֆարովի գործով»: Ակնկալվում է նաեւ, որ բողոքի ակցիաներ կանցկացվեն տարբեր տարածաշրջաններում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Հիշեցնենք, որ նախօրեին Բուդապեշտի դատարանը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռ.Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` առանց համաներման իրավունքի 30 տարվա ընթացքում:





