Ապրիլի 12-ին Կանադայի հեռուստատեսության TVO-2 ալիքով ցուցադրվեց Էնդրյու Գոլդենբերգի «Հայոց Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կանադայի թուրքական կազմակերպությունները արշավ էին նախաձեռնել` կինոնկարի ցուցադրումից առաջ հեռուստաալիքի ստուդիայում թուրք «պատմաբանների» մասնակցությամբ մեկ ժամանոց քննարկումներ անցկացնելու նպատակով, սակայն հեռուստատեսությունը բավարարվել է տեղական լրատվամիջոցների երեք ներկայացուցիչների մասնակցությամբ 5-7-րոպեանոց անկողմնակալ զրույցով: «Հայոց Ցեղասպանություն» կինոնկարը ցուցադրվելու է նույն հեռուստաալիքով նաեւ ապրիլի 16-ին եւ երկու անգամ ապրիլի 24-ին: Ամերիկյան WNED Buffalo հեռուստակայանը ֆիլմը կցուցադրի ապրիլի 17-ին եւ 21-ին:





