ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը առաջարկել է Էնն Դերսի թեկնածությունը Ադրբեջանում արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում: Այդ մասին ասվում է Սպիտակ Տան հայտարարության մեջ: Էնն Դերսը հանդիսանում էր Սպիտակ Տան պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ: Մինչ այդ նա հանդիսանում էր Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարաբերությունների գծով գլխավոր խորհրդական, իսկ ավելի վաղ նույն պաշտոնն էր զբաղեցնում Եվրոպայի խորհրդի ամերիկյան առաքելությունում: Նա ունի Մակկալեստրի քոլեջի բակալավրի աստիճան եւ Ջոն Հոփքինսի համալսարանի մագիստոսի աստիճան:





