«Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին` ազատազրկումը այստեղ անցկացնելու համար հնարավոր է»,- հայտարարել է Ադրբեջանի արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության ղեկավարի տեղակալ Ֆաիկ Գուրբանովը: Նրա խոսքերով, Ռ. Սաֆարովի իրավապաշտպանները դիմել են Հունգարիայի Բողոքարկման դատարան ցմահ բանտարկության վերաբերյալ դատավճիռը չեղյալ հայտարարելու համար:
«Դատապարտյալի էքստրադիցիայի համար պետք է սպասել Բողոքարկման դատարանի որոշմանը: Եթե գանգատը չբավարավի մենք կտանք վճռաբեկ գանգատ: Այդ ամենից հետո կարելի կլինի դիմել միջոցների նրա` Ադրբեջան բերելու համար»,- ասել նա: Ֆ. Գուբանովը նաեւ նշեց, որ Ռ.Սաֆարովի գործով դատավճռի խստությունը «խոչընդոտներ չի ստեղծի նրա` Ադրբեջան էքստրադիցիայի համար, քանի որ եւ Ադրբեջանը եւ Հունգարիան ստորագրել են միջազգային համապատասխան կոնվենցիաները»: «1983 թվականի Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված կոնվենցիայում կետ կա կալանավորի հայրենիքին հանձնելու վերաբերյալ, ըստ որի, անկախ բանտարկության ժամկետից, կալանավորը իրավունք ունի այն անցկացնել իր հայրենիքում»,- նկատել է Ադրբեջանի արդարադատության նախարարաության ներկայացուցիչը, հայտնում է ԱՊԱ-ն:





