«Լեհսատանի Սեյմի կողմից ընդունած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը հայերի նկատմամաբ կատարված Ցեղասպանության վերաբերյալ դրույթի ճանաչում չի նշանակում: Բանձեւը պետք է դիտարկվի որպես կարծիքի արտահայտում»,- հայտարարել է Անկարայում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի արտգործնախարար Ստեֆան Մելլերը:
Նրա խոսքերով, «Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը արտացոլում է հայկական հարցերի նկատմամբ տրամադրությունները Լեհաստանում»: «Պատմականորեն Լեհաստանը լավ կապերի մեջ է եղել հայերի հետ, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ Լեհաստանում հայկական ծագում ունեցող բամաթիվ պաշտոնյաներ եւ արվեստագետներ են եղել: Սակայն այդ հարաբերությունները չպետք է անրադառնան Լեհաստանի արտաքին քաղաքկանության վրա»,- հայտարարել է Ստեֆան Մելլերը, հաղորդում է Turkish Daily News-ը:





