AM
15 Ապրիլ 2006 - 10:35 AMT

ՌԴ Պետդումայի պատգամավոր. «Գլուխ եմ խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ»

ՌԴ Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Շիշկարյովը «Միասնական Ռուսաստան» խմբակցությունից դիմել է Կուբանի հայերին Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Թանկագին բարեկամներ, այս օրերին մենք նշում ենք մի ողբերգական տարելից, Հայոց ցեղասպանության 91-ամյակը: Ինչպես հայտնի է, այդ ողբերգական իրադարձությունները նախաբան հանդիսացան մարդկության դեմ այն ահավոր հանցագործությունների համար, որոնցով լի էր XX դարը: Սակայն միեւնույն ժամանակ նրանք աշխարհին ցույց տվեցին ազնվության եւ հայ ու ռուս ժողովրդների եղբայրական բարեկամության բարձր օրինակներ: Կովկասյան բանակի ռուս զինվորները եւ Կուբանի կազակները պաշտպանեցին հավատքի իրենց եղբայրներին, փրկելով նրանց թուրքական յաթաղանից: Ռուսաստանի Սեւ ծովի նավատորմի հրամանատարությունը Տրաբզոնից փասխտականների էվակուացնելու համար այնտեղ ուղարկեց Բաթումի ջոկատի բոլոր առկա նավերը: Իմ հարազատ Նովոռոսիյսկ քաղաքի շրջաններից մեկը մինչեւ այժմ Տրաբզոն են կոչում` այնտեղ ապաստան գտան հազարավոր հայ ընտանիքներ` փրկված ռուս նավաստիների կողմից: Այսօր ազգամիջյան թշնամանքի, քսենոֆոբիայի թույնը կիկին իրեն զգացնել է տալիս: Գտնվում են ուժեր, որոնք ցանկանում են թշնամացնել Ռուսաստանի ժողովրդներին, ստիպել նրանց թշանմի տեսնել աչքերի, մազերի կամ մաշկի այլ գույն ունեցող յուրաքանչյուր մարդու մեջ: Տեղի տալ նշանակում է քանդել Ռուսաստանը, ուրանալ պապերի եւ ապուպապերի հիշատակը, որոնք միասն են կառուցել ու պաշտպանել հայրենիքը: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաեւ Կովկասի բոլոր ժողովուրդները, մեր բազմազգ երկրի բոլոր ժողովրդները թույլ չեն ազգամոլության տարածումը: Մեքն մեծ անցյալ ունենք: Եվ մեծ խնդիր` անել այնպես, որ մեր երեխաներն ու թոռները ապրեն երջանիկ եւ ներդաշնակ հասարակությունում: Գլուխ եմ խոնարհում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության զոհերի առջեւ: Ցանկանում եմ այդ տարեդարձի հետ կապված բոլոր միջոցառումների մասնակիցներին, որոնք անց է կացնում Կուբանի հայ համայնքը, համառություն եւ հաջողություն արդար եւ ազնիվ գործում: Մենք միասին ենք»: