AM
15 Ապրիլ 2006 - 12:31 AMT

Ցեղասպանությունը շարունակվում է այնքան ժամանակ, որքան տեւում է նրա ուրացումը

«Միացեք մեզ, ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»: Նման կոչով ցուցապաստառներ են տեղադրվել Ուոթերթաունի (ԱՄՆ) Արսենալ եւ Մաունթ Օբորն փողոցներում, որպես բացահայտ հրավեր միանալու այն բոլոր երկրներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ որոնց դրոշները պատկերված են պաստառների վրա: Ինչպես հաղորդում է «Armenian mirror spectator»-ը, արդեն մի քանի տարի է, ինչ արվեստագետ Դանիել Վարուժան Հաջինյանը նման միջոցառում է անցկացնում իր կողմից 2003 թվականին ստեղծված ոչ կոմերցիոն կրթական «Արվեստի գործը» կազմակերպության ուժերով: Հաջինյանի խոսքերով, լավ կլիներ, որ «չլիներ այդ Ցեղասպանությունը: Երանի դա միայն մղձավանջ լիներ, որից մենք շուտով կազատվեինք եւ ապահով կզգային մեզ մեր պապերի հողում: Ափսոս… դա լոկ ցանկություն է: Ցեղասպանությունը շարունակվում է այնքան ժամանակ, որքան տեւում է նրա ուրացումը»: