AM
17 Ապրիլ 2006 - 11:25 AMT

Մոսկվայում սպանվել է հայ գործարար

Ապրիլի լույս 17-ի գիշերը անհայտ անձանց կողմից սպանվել է մոսկովյան ռեստորաններից մեկի սեփականատեր Վ.Օհանյանը: Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհի 42-րդ կիլոմետրում անհայտ անձինք գնդակահարել են մայրաքաղաքի ռեստորաններից մեկի սեփականատեր Վ.Օհանյանին եւ նույն հաստատության առաքիչին: Ինչպես հաղորդել են մայրաքաղաքի ներքին գործերի վարչությունում, անհայտը առաջին հարկի պատուհանից մի քանի անգամ կրակել է 59-ամյա տնօրենի եւ 45-ամյա առաքիչի վրա, որից հետո հեռացել է հանցագործության վայրից: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել տրանսպորտով: Սակայն ռեստորանի տնօրենի կյանքը փրկել չհաջողվեց` նա վախճանվեց գիտակցության չգալով: Առաքիչի վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության` նա ստացել է ձախ դաստակի եւ աջ նախաբազկի վնասվածք:

Այժմ իրավապահ մարմինները անց են կացնում անհրաժեշտ քննչական միջոցառումներ: Պատահարի վայրից առգրավվել է «Սայգա-410» հրացանը եւ 6 օգտագործված պարկուճ: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Հանցավոր խմբի բոլոր մասնակիցները գտնվել են Մոսկովյան տարածաշրջանի տարածքում շուրջ կես տարի, պահպանել են գաղտնապահության սկզբունքները, մասնավորապես, ամիսը մեկ անգամ փոխել են բնակարանները մայրաքաղաքի էլիտար շրջաններում, գերազանցապես Հարավ-Արեւմտյան շրջանում: