«Ես կարծում եմ, որ Բաքվում գտնվող հայկական եկեղեցու վերածումը գրադարանի նպատակահարմար քայլ է», հայտարարել է Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը: Նրա խոսքերով, այն կապակցությամբ, որ Ադրբեջանում «այդ կրոնի կրողները շատ քիչ են, հայկական եկեղեցու վերածումը գրադարանի նպատակահարմար քայլ է»: «Ես գտնում եմ, որ այդ եկեղեցին պետք է մնա մայրաքաղաքում որպես ճարտարապետական հուշարձան: Չափազանց նպատակահարմար կլինի օգտագործել այդ շենքը գիտական կենտրոնի համար»:





