AM
20 Ապրիլ 2006 - 11:00 AMT

Իրանը հայտարարում է Հայաստանի հետ ռազմական համագործակցության բացակայության մասին

Իրանի եւ Հայաստանի ռազմական համագործակցության մասին հաղորդագրությունները «արմատապես սխալ են», ապրիլի 20-ին Բաքվում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոստաֆա Մուհամմեդ Նաջարը: Նրա խոսքերով, «նման բան չկա, չի եղել եւ չի լինի»: «Իրանը շարունակում է ընդլայնել կապերն Ադրբեջանի հետ ամենատարբեր ուղղություններով, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում: Ադրբեջան իմ այցի նպատակն է ընդլայնել արդեն առկա կապերը ստորագրված համաձայնագրերի հիման վրա»,-ասել է իրանցի նախարարը` ընդգծելով, որ «Թեհրանը կարող է աջակցել Ադրբեջանին հանրապետության ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացման գործում»: