Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մտադիր է ապրիլի 21-ին խորհրդակցություններ անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ: Խորհրդակցությունները տեղի կունենան Է.Մամեդյարովի Մոսկվա կատարելիք մեկօրյա այցի շրջանակներում, ուր նա կմեկնի ԱՊՀ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին մասնակցելու նպատակով: Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդիական հարցեր, հաղորդում է «Թրենդը»:





