AM
21 Ապրիլ 2006 - 16:14 AMT

Ապրիլի 24-ին Մոսկվայում պիկետներ կկազմակերպվեն Թուրքիայի դեսպանատան եւ ԵՄ ներկայացուցչության առջեւ

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ, պիկետներ է կազմակերպում Թուրքիայի դեսպանատան եւ ԵՄ ներկայացուցչության առջեւ: Ինչպես հաղորդում է ՌՀՄ մամլո ծառայությունը, երկու միջոցառումները արտոնված են Մոսկվայի կառավարության կողմից: Ապրիլի 24-ի առավոտյան ծաղկեպսակներ կդրվեն Վագանկովոյի գերեզմանատանը գտնվող խաչքարի մոտ` ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, ՌՀՄ-ի, Հայ Առաքելական եկղեցու Նոր Նախիջեւանի թեմի եւ այլ հասարակական կազմակերպությունների կողմից: Հայկական եկեղեցում կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Նույն օրը կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես եւ տեղի կունենա թուրքական բանակի սպա Ռաֆայել Նողալեսի «4 տարի կիսալուսնի ներքո» գրքի շնորհանդեսը: