AM
25 Ապրիլ 2006 - 15:21 AMT

System Of A Down խմբի երաժիշտները մասնակցել են հայերի հանրահավաքին Վաշինգտոնում

System Of A Down հայտնի ռոք-խմբի անդամներ Սերժ Թանգյանը եւ Ջոն Դոլմանյանը միացել են նախօրեին Վաշինգտոնում կայացած հանրահավաքին, որով կոչ էր արվում Թուրքիայի կառավարությանը դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված արշավը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Ակցիային մասնակցել է շուրջ 1000 հայ: Հանրահավաքի կազմակերպիչները ԱՀԴՀ-ն եւ Հայկական երիտասարդական խմբակցության Վաշինգտոնի բաժանմունք է: Հանրահավաքից հետո մասնակիցները շարժվել են դեպի Հայաստանի դեսպանատուն, որտեղ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրել հայկական խաչքարի մոտ: Արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ ԼՂՀ ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը: Վաշինգտոնում երաժիշտները մտադիր են հանդիպել ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ եւ կոչ են արել նրանց բանաձեւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Բացի այդ, Սերժ Թանգյանը եւ Ջոն Դոլմանյանը ներկա կլինեն «Աղաղակողները» ֆիլմի ցուցադրությանը, որը պատմում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված System Of A Down խմբի արշավին: