AM
25 Ապրիլ 2006 - 15:44 AMT

Բրյուսելում Թուրքիայի դեսպանատն մոտ հանրահավաք է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ

Բելգիայում եւ Հոլանդիայում տեղի են ունեցել միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին: Բրյուսելի հայկական եկեղեցում մատուցվել է սգո պատարագ եւ հավաք է տեղի ունեցել Բելգիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՆԱՏՕ-ի երկրներում ՀՀ ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանի, բելգիացի խորհրդարանականների, Բրյուսելի տեղական իշխանությունների, ինչպես նաեւ Բելգիայի հայ, հրեա եւ թութսի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հավաքից հետո միջոցառման մասնակիցները ուղղվեցին դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան, ինչպես նաեւ հանրահավաք անցկացրեցին Թուրքիայի դեսպանատան առջեւ: Ապրիլի 23-ին Ամստերդամի եկեղեցիներից մեկում տեղի ունեցավ միջոցառում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարի, տեղի խորհրդարանականների, Հաագայում Իսրայելի տեղեկատվական եւ փաստագրական կենտրոնի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հոլանդիայի եկղեցիների խորհրդի նախագահ Վան Հեյքի մասնակցությամբ: Ապրիլի 24-ին Հաագայի կենտրոնում տեղի ունեցավ բողոքի ակցիա: