«Ղարաբաղի խնդիրը մենք ինքներս պետք է լուծենք եւ կլուծենք: Ղարաբաղն Ադրբեջանի մի մասն է, եւ ես միանգամայն համոզված եմ, որ այդ հարցը մեր շահերին համապատասխան լուծում կստանա»,-այդ մասին «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, «ոչ ոք չի կռվի եւ չպտեք կռվի Ադրբեջանի փոխարեն եւ վերադարձնի Ղարաբաղը»: «Եվ եթե մենք խոսում ենք աշխարհում իրավիճակի զարգացման մասին, այն մասին, թե ինչ է հասկացվում «միջազգային իրավունքի նորմեր եւ սկզբունքներ» ասելով, ապա հասկանալի է, որ արդի աշխարհում ոչ ոք թույլ չի տա բռնի ուժով փոխել սահմանները: Երկրորդ աշխարհամարտի պատերազմի ժամանակ, երբ սահմանները գծում էին ուղղակի քարտեզի վրա իսկ ազդեցության ոլորտներն` անձեռոցիկի վրա, արդեն անցյալում են: Այդ մեխանիզմն արդեն չի աշխատում, եւ եթե ինչ-որ մեկը հուսով է, որ Կալաշնիկովի ավտոմատը ձեռքին կկարողանա մնացած աշխարհին ստիպել դա ընդունել, իրատեսական չէ: Այլընտրանք ուղղակի չկա»,-ասել է նա: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը անհրաժեշտ է համարում, որ ԱՄՆ-ն գիտակցի, որ «ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն միջազգային իրավունքի հիման վրա, այսինքն պահպանելով Ադրբեջանի տարածքային ամբողաջականությունը»: «Օբյեկտիվ լինենք` ԱՄՆ պետդեպարտամենտը միշտ հայտարարում է, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-նշել է Մամեդյարովը:





