AM
27 Ապրիլ 2006 - 13:08 AMT

Բրազիլիայի Սան Ժոզե դու Ռիու Պրետու քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 25-ին Բրազիլիայի Սան Ժոզե դու Ռիու Պրետու քաղաքի քաղաքապետ Էդինյո Առաուժոն ստորագրեց ապրիլի 19-ին Քաղաքային խորհրդի ընդունած օրենքը, ըստ որի «յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը սահմանվում է որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Օրենքը, որի նախաձեռնողն է պատգամովր Դորիվալ Լեմմոսը, ընդունվել է միաձայն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: