Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Դեսպանը տեղեկացրել է Արկադի Ղուկասյանին Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ների շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածի` ԵԱՀԿ առաքելության նույն օրը անցկացրած մոնիթորինգի արդյունքներին: Ապա զրուցակիցները քննարկել են հակամարտող կողմերի զորքերի շփման գծի ընդհանուր դրությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը եւ դրա զարգացման հնարավոր հեռանկարները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ-ն:





