Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրպետության պատվիրակոփւթյունը կմասնակցի Իսլամական Կոնֆերանսի Կազմակերպության անդամ-երկրենրի ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին, որն անցնելու է հունիսին Բաքվում: Ինչպես հայտնել է Ադրբեջանում Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Մուսթաֆա Էվրանը, ՀԿԹՀ-ն դիտորդի կարգավիճակ ունի ԻԿԿ-ում: Ապագա նիստի օրակարգի մասին խոսելով, Մ. Էվրանը չի բացառել ԻԿԿ տարածքի հակամարտությունների հարցի քննարկման հնարավորությունը: Դիվանագետը վճռականորեն համաձայն չէ նրանց հետ, ովքեր փորձում են որեւեէ զուգահեռ անցակցնել կիպրոսյան հարցի եւ Լեռնայիյն Ղարբաղի հարցի միջեւ: Դիվանագետի կարծիքով, աշխարհում գոյություն ունեցող բոլոր հակամարտությունները ունեն իրենց պատմությունն ու պատճառները, լինի դա Կիպրոսի, Կաշմիրի կամ Լեռնային Ղարաբաղի հարց, եւ դրանց միջեւ զուգահեռներ անցկացնելը, ըստ նրա, ճիշտ չէ, հաղորդում է «Թրենդը»:





