AM
28 Ապրիլ 2006 - 13:24 AMT

Ռեւազ Գաչեչիլաձե. Վրաստանը հետաքրքրված չէ Հայաստանի մեկուսացման մեջ

Սամցխե-Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրները նման են այն խնդիրներին, որ առակա են Վրաստանի մյուս լեռնային շրջաններում եւս: Չնայած դրան, վրացական կառավարությունը պատրաստվում է «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան հիմնադրամի տրամադրած գումարի երրորդ մասը ծախսել Ջավախքի ճանապարհների շինարարության համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, տարածաշրջանում ակտիվ կերպով վերանորոգվում են դպրոցները եւ այլ ենթակառուցվածքային շինություններ: «Մենք հուսով ենք, որ հարուստ հայկական համայնքը եւս կապիտալ կներդնի Ջավախքի ինդրուստացման մեջ»,- նշեց նա:

Դեսպանը նաեւ ասեց, որ տնտեսական նախագծերը միշտ եւ ամենուրեք ունեն որոշկի քաղաքական ծանրաբեռնվածություն: «Սակայն Վրաստանը ընդհանրապես հետաքրքրված չէ Հայաստանի մեկուսացման մեջ, օրինակ, տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծմամբ: Չէ՞ որ, դուք երեբեք վրացի լրագրողներից չեք լսել, որ իբր «Հայաստանը եւ Իրանը Ռուսաստանի օգնությամբ մեկուսացնում են Վրաստանին», եթե Իրանի գազամուղը ոչ մեծ տրամաչափ ունի եւ ըստ նախագծի կհասցվի վրացական սահմանին»,- ընդգծեց Ռեւազ Գաչեչիլաձեն: