Կոնգրեսականներ Ջո Նոլենբերգը, Ֆրենք Փալոնեն, Ջոն Ռադանովիչը եւ Ադամ Շիֆֆը ուղերձ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով դատապարտել Հայաստանի եւ Լեռնային Ղարբաղի դեմ ուղղված Ադրբեջանի գործողությունները: «Ադրբեջանը «սառը պատերազմ» է վարում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ` սպառնալով պատերազմել եւ խրախուսելով անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ: Ադրբեջանի գործողությունները վնասում են Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունությանը»,- նշվում է ուղերձում:
Կոնգրեսականները կարծում են, որ հաշվի չառնելով միջազգային հանրության քննադատությունը` Իլհամ Ալիեւը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է նոր ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղում: Ուղերձում նշվում է նաեւ ադրբեջանցի զինվորների կողմից Նախիջեւանում Հին Ջուղայի հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման փաստը, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:





