AM
29 Ապրիլ 2006 - 09:20 AMT

ԵԽԽՎ. Ղարաբաղյան հակամարտությունը անհրաժեշտ է կարգավորել ելնելով երիտասարդ սերնդի շահերից

Եվրոպայի Խորհդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը հայտարարել է, որ Լեռնային Ղարբաղի հակամարտությունը «անհրաժեշտ է կարգավորել առաջին հերթին ելնելով երիտասարդ սերնդի շահերից»: «Հակամարտությունների կարագավորումը միշտ էլ բարդ է: Սակայն երբ ես այցելեցի տարածաշրջան, ինձ համար ակնհայտ դարձավ, որ երկու կողմերն էլ ցանկանում են կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես համոզված եմ, որ այս հակամարտությունը պետք է կարգավորել առաջին հերթին ելնելով երիտասարդ սերնդի շահերից: Իմ կարծիքով, Հայաստանից դուրս բազմաթիվ մարդիկ կան, որ ուղղորդում են Հայաստանի կառավարությանն ու ընդդիմությանը այս կամ այն ուղղությամբ: Ես համոզված եմ, որ Հայաստանի երիտսարադ բնակիչների ապագան ավելի կարեւոր է, քան այն հայերի զգացմունքները, որ ապրում են ձեր երկրից դուրս: Խնդիրը պետք է լուծել այս նպատակով, եւ մենք կանենք հնարավոր ամեն ինչ պայմանների եւ ճիշտ մթնոլորտի համար»,- հայտարարեց ԵԽԽՎ նախագահը:

Պատասխանելով 2006 թվականին Լեռնային Ղարբաղի հարցի կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցին` Ռենե վան դեր Լինդենը ասեց. «Հուսով եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի 2006 թվականին: Միջազգայնի հանրությունը ցանկանում է օգնել, սակայն խնդիրները բարդ է կարգավորել, երբ քաղաքական կամքը չի բավականացնում: Շատ կարեւոր է, որպեսզի քաղաքական կուսակցությունները, կառավարությունը, ընդդիմությունը իրենց երկրներում այնպիսի կլիմա ստեղծեն, որը մարդկանց հնարավորություն կտա որոշում կայացնել: Եթե դուք ցանկանում եք շահարկել դրությունը ձեր նախընտրական նպատակների համար, դուք չեք կարողանա կարգավորել այս հարցը»,- նշեց նա, հաղորդում է Մեդիամաքսը: