AM
29 Ապրիլ 2006 - 10:53 AMT

Մայիսին ԱՄՆ-ում կկայանա հայ եւ թուրք գիտնականների հինգերորդ հանդիպումը

Հայ եւ թուրք գիտնականների հերթական հինգերորդ աշխատանքային հանդիպումը(WATS) կկայանա Նյու-Յորքի համալսարանում մայիսի 14-16-ը: Անցած հանդիպումները, որոնք կազմակերպել էին պրոֆեսորներ Ֆաթիմ Գեչեկը (Միչիգանի համլսարան), Ժիրայր Լիպարիտյանը (Միչիգան) եւ Ռոնալդ Գրիգոր Սյունին (Միաչիգան, պատմություն), անցել են Չիկագոյի(2000թ.), Միչիգանի(2002թ.), Մինեսոտայի(2004թ.) եւ 2005 թվականին Ավստրիայում` Զալցբուրգի համլսարաններում: Այս անգամ կազմակերպիչների թվում է նաեւ պրոֆեսոր Պոլ Պողոսյանը(Նյու-Յորքի համալսարան, փիլիսոփայություն): Այս տարի հանդիպման թեման կրում է «Սահմաններ. Ցեղասպանության նպատակները, պատմություն, ժողովուրդներ» անվանումը: Երեք-օրյա հանդիպումը կսկսվի հանրության համար բաց նիստով մայիսի 14-ի երեկոյան, որի ընթացքում կազմակերպիչներն ու համլասրանի հյուրընկալ ներկայացուցիչները կպատասխանեն ներկաներին հետաքրքրող հարցերին, հաղորդում է «Ազգ» թերթը: