ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը ապրիլի 28-ին հանդես է եկել Հայաստանի,Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարների կանոնավոր հանդիպումների վերսկսման նախաձեռնությամբ: «Այդ հարցը ես քննարկել եմ իմ ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ եւ նրանք ողջունել են այդ նախաձեռնությունը: Հուսով եմ, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն եւս դեմ չի լինի»,- հայտարարել է Սերգեյ Միրոնովը լրագրողներին: Չորս երկրների խորհրդարանների ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում 2005 թվականի սեպտեմբերին: Տարածված տաղեկությունների համաձայն, ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գռիիզլովը հրաժարվել է Նինո Բուրջանաձեի հետ ապրիլի 28-ին ծրագրված հանդիպումից, որը Ռուսաստանում է գտնվում ՌԴ Պետդումայի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:





