Վաղը Մոսկվայում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի(Ռուսաստան), Սթիվեն Մաննի(ԱՄՆ) եւ Բերնար Ֆասիեյի(Ֆրանսիա) հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Միջնորդները կճշտեն մանրամասները, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: Միջնորդները կորոշեն նաեւ տարածաշրջան հերթական այցի ամսաթիվը, որի ընթացքում նրանք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին կներկայացնեն հակամարտության կարգավորման նոր առաջարկները, հաղորդում է ԱՊԱ-ն:





