AM
3 Մայիս 2006 - 10:18 AMT

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը մեկնել է Ա-320 ինքնաթիռի վթարի վայր

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանն առաջարկել է սպասել Երեւան-Սոչի չվերթը կատարող Ա-320 ինքնաթիռի վթարի հետաքննության արդյունքներին: «Քանի դեռ հետաքննություն չի տարվել, ես չեմ ուզում վաղաժամ եզրակացություններ անել: Գիշերը ես խոսել եմ ռուսական կողմի հետ, ասում են, որ եղել են շատ վատ եղանակային պայմաններ»,-հայտարարել է դեսպանը հայ լրագրողներին օդանավակայանում Սոչի մեկնելուց առաջ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: