Սեւ ծովում վթարի ենթարկված Ա-320 ինքնաթիռում ահաբեկչության մասին վարկածը չի հաստատվում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Տրանսպորտի ներքին գործերի Հյուսիսային Կովկասի վարչության պետ Իգոր Ժուկովը: «Ըստ Տրանսպորտի ներքին գործերի Ազովա-Սեւծովյան վարչության ներկայացրած տվյալների, ահաբեկչության փաստը չի հաստատվում: Կա մի քանի վարկած: Դա կամ օդաչուի սխալն է եղել, կամ որեւէ տեխնիկական գործոն, հնարավոր է, վերերկյա ծառայությունների սխալը»,-նշել է նա, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:





