AM
3 Մայիս 2006 - 13:14 AMT

Էստոնիայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ռ. Քոչարյանին Ա-320-ի վթարի կապակցությամբ

Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելը անձամբ իր եւ էստոնական ժողովրդի անունից ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին` Սեւ Ծովում հայկական ուղեվորական ինքնաթիռի վթարի կապակցությամբ: «Խորին թախիծով են ընդունել հայկական ինքնաթիռի վթարի եւ ավելի քան հարյուր մարդու մահվան մասին տեղեկությունը: Ես ձեզ եւ զեր ժողովրդին ուժ եւ արիություն եմ ցանկանում, որպեսզի դիմանաք այս ողբերգությանը»,- ասվում է Էստոնիայի նախագահի ցավակցական ուղերձում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Էստոնիայի նախագահի գրասենյակին: