Հաստատվել է Ա-320 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածներից 17-ի ինքնությունը: «17-ից 4-ը Սոչիի բնակիչներ են, նրանցից մեկը` 11-ամյա տղա է», հաղորդել է օպերատիվ շտաբի հերթապահը: Նրա խոսքերով, հաստատվել է Հայաստանի երեք քաղաքացիների ինքնությունը, որոնց անունները չեն եղել ուղեւորների ցուցակում, հաղորդել է ՌՏՌ հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ մայիսի լույս 3-ի գիշերը Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ադլերի օդանավակայանից 6 կմ հեռավորության վրա եւ ընկել ծովը: Զոհվել է 113 մարդ, որնցից 105-ը ուղեւորներ էին եւ 8-ը անձնակազմի անդամներ:





