AM
4 Մայիս 2006 - 08:37 AMT

Ա-320-ի վթարի կապակցությամբ ցավակցություններ է հայտնել Ջորջ Բուշը

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմը ցավակցություն է հայտնել Ա-320 ինքնաթիռի վթարի արդյունքում զոհվածների հարազատներին: «Մենք մեր անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին, ինչպես նաեւ, «Արմավիա» ընկերության Երեան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի արդյունքում զոհվածների ընտանիքներին»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: