«Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը կկիրառվի Ադրբեջանի հանդեպ մինչեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակական կապերի բաժնի վարիչ Ջոնաթան Հենիկը: Նրա խոսքերով, չնայած, որ ԱՄՆ կառավարությունը դեմ է հանդես եկել Ադրբեջանի հանդեպ 907-դ ուղղման կիրառմանը, Կոնգրեսն այն ուժի մեջ է թողել: «Մենք բավարարված ենք այն փաստով, որ վերջին 5 տարվա ընթացքում ամեն տարի 907-րդ ուղղման կիրառումը կասեցվում է եւ շարունակվում է մեր գործարար համագործակցությունն այդ երկրի հետ»,-նշել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: Նշենք, որ Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումն ընդունվեց ԱՄՆ Կոնգրեսում 1991 թվականին, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան փակեցին սահմանը Հայաստանի հետ եւ Ադրբեջանը ագրեսիա ծավալեց Լեռնային Ղարաբաղի դեմ:





