Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին ցավակցություն է հայտնել անցած գիշեր Սեւ ծովում Ա-320 ինքնաթիռի կործանման կապակցությամբ: «Ես տագնապով եւ հուզմունքով տեղեկացա Սոչիի օդանավակայանում «Արմավիա» ընկերության ինքնաթիռի վթարի մասին: Այս փորձության ժամին իմ աջակցությունն եմ հայտնում Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններին եւ ցավակցում եմ ավիավթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին»,-ասվում է նախարարի հայտարարության մեջ, հաղորդել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը:





