Դուբլինում քիչ էր մնում աղետի ենթարկվեր եւս մեկ Ա-320 աերոբուս: Ինքնաթիռի վայրէջքի ժամանակ բռնկվել է շարժիչը: Արտակարգ իրավիճակի պատճառով օդանավակայանը ժամանակավորապես փակվել է: Չնայած տեխնիկական անկարգություններին, օդաչուներին հաջողվեց ինքնաթիռը վայրէջքի ենթարկել: Վայրէջքից հետո անձնակազմին ու բոլոր ուղեվորներին` 97 մարդ, էվակուցրեցին: Այժմ Դուբլինի օդանավակայանը նորմալ ռեժիմում է աշխատում: Ընթանում է հետաքննություն: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին աղետի է ենթարկվել «Արմավիա» ընկերության ինքնաթիռը, որ չվերթ էր իրականացնում Երեւան-Սոչի երթուղով: Զոհվել է 113 մարդ:





