AM
4 Մայիս 2006 - 10:33 AMT

«Սեւ արկղերը» հայտնաբերվելուն պես կհանձնվեն ռուսական կողմին

Ինչպես այսօր հաղորդել է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Գայանե Դավթյանը, կործանված Ա-320 բորտային ինքնագրիչների հայտնաբերման դեպքում, դրանք կլինեն ռուսական կողմի տրամադրության տակ: Գ.Դավթյանը համոզվածություն է հայտնել, որ դա ակնհայտ է, քանի որ հենց ռուսական կողմն է հետաքննում ինքնաթիռի կործանման պատճառները: Ա-320-ի «սեւ արկղերը» դեռեւս չեն հայտնաբերվել: Ռուս մասնագետները նվազագույն են համարում սեւ արկղերի հայտնաբերման հավանականությունը: