AM
4 Մայիս 2006 - 11:40 AMT

Զոհվածների հարազատներին 1,5 մլն. դրամ է հատկացվելու

Հայաստանի կառավարությունը 1,5 մլն դրամ է (մոտ $3.4 հզ.) հատկացնելու Ա-320 ինքնաթիռի վթարի արդյունքում երկրի յուրաքանչյուր զոհված քաղաքացու հաշվին: Այդ մասին կառավարությունում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, որը գլխավարում է զոհվածների մարմինների` հանրապետություն տեղափոխելու եւ թաղումը կազմակերպելու հարցերով զբաղվող միջկառավարական հանձնաժողովը:

Նրա խոսքերով, տվյալ միջոցները օգտագործվելու են դիակների տեղափոխման եւ թաղման կազմակերպչական հարցերը կարգավորման համար: Աբրահամյանը նաեւ նշեց, որ Հայաստանի մի շարք գործարարներ հանդես են եկել զոհվածների ընտանիքներին օգնություն տրամադրելու նպատակով հիմնդարամ ստեղծելու առաջարկով: Նրա խոսքերով, կառավարությունը արդեն համապատասխան որոշում է ընդունել, որը ուղարկվել է Հայաստանի նախագահի հաստատմանը:

«Մենք նաեւ որոշում ենք կայացրել, որ ֆինանսական օգնությունը զոհվածների հարազատներին կառաքվի ուղիղ տուն: Այդպիսով, այդքան ծանր կորուստ տարած հարազատները հավելյալ հոգսեր եւ անհանգստություններ չեն ունենա»,- ընդգծել է նախարարը:

Մեինույն ժամանակ, նա նշեց, որ փոխհատուցում վճարելու մասին նախնական նախագծով նախատեսվում էր վճարումներ կատարել բոլոր զոհվածներին, սակայն այն փոփոխության ենթարկվեց, երբ ռուսական կառավարությունը որոշում կայացրեց փոխհատուցում վճարել Ռուսաստանի քաղաքացիներին: «Իհարկե, մենք օգնություն կտրամադրեն այլ երկրների զոհված, ազգությամբ հայ քաղաքացիներ»,- ավելացրեց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով, իր կողմից նաեւ ֆինանսական օգնություն է տրամադրելու «Արմավիա» ըտնկերության տեր Միխաիլ Բաղդասարովը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: