AM
4 Մայիս 2006 - 12:13 AMT

Վ. Պուտինը խնդրել է ՌԴ գլխավոր դատախազությանը պարզել Ա-320-ի վթարի պատճառները

Վլադիմիր Պուտինը խնդրել է ՌԴ գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովին անել հնարավոր ամեն ինչ Ա-320 ինքնաթիռի վթարի պատճառները պարզելու համար: «Հուսով եմ, որ կարճ ժամանակամիջոցում, չնայած սեւ տուփերից տեղեկատվություն ստանալու բարդություններին, որոնք, հուսով եմ, կհայտնաբերվեն, հետաքննությունը կանի ինչ հնարավոր է, որպեսզի պարզի վթարի իրական պատճառները»,- ասել է Պուտինը Ուստինովի հետ հանդիպման ժամանակ:

Իր հերթին, գլխավոր դատախազը տեղեկացրել է նախագահին, որ Գլխավոր դատախազությունը վթարի հետ կապված հետաքննչական աշխատանքներ է տանում: «Ուսումնասիրվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինքնաթիռի ֆրագմենտները, որոնք հանվում են ծովի հատակից,- հայտնել է գլխավոր դատախազը:- Զոհվածների մարմինները դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում»: Նրա խոսքերով, 20 դիակի ինքնությունը արդեն ճշտվել է եւ պատրաստվում են Հայաստան ուղարկվել թաղման համար: «Մեծ աշխատանք է տարվում սեւ տուփերի հայտնաբերման համար, առանց որոնց շատ բարդ է պարզել վթարի իրական պատճառները»,- ավելացրել է Ուստինովը: Հետաքննությունը, ճշտել է նա, իրականացնում է ուղղակիորեն Գլխավոր դատախազությունը` Առանձնակի բարդության գործերի հետաքննության բաժնի պետի գլխավորությամբ: Դրան մասնակցում են 19 քննիչ: Հայաստանի դատախազության հետ ուղիղ կապ է պաշտպանվում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: