AM
4 Մայիս 2006 - 12:23 AMT

Հայտնաբերվել է Ա-320-ի «սեւ տուփի» ռադիոփարոսի ազդանշանը

Airbus կոնսորցիումի մասնագետները, որ աշխատում են ավիավթարի վայրում Սոչիի ափեզրում, հայտնաբերել են ռադիոփարոսի ազդանշանը, որը գուցե պատկանում է ծովն ընկած Ա-320 ինքնաթիռի սարքավորումներից մեկին: Մայիսի 4-ի առավոտյան հայտաբերվել է ինքնաթիռի կմախքի գտնվելու վայրը: Ինքնաթիռի խոշոր հատվածները, այդ թվում պոչն ու շասսին արդեն դուրս են հանվել ջրից եւ հասցվել են նավահանգիստ: Վերջին տվյալների համաձայն, հայտնաբերվել է 53 դի, որոնցից 22-ի ինքնությունը հաստատվել է, այդ թվում մի օդաչուի եւ բորտուղեկցորդուհիներինը, հաղորդում է Առաջին ալիքը: