Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ցավակցություններ է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Սոչիում «Արմավիայի» Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: «Մենք կիսում ենք անդառնալի կորստի ծանր ցավը, որը կրել է Հայաստանի բարեկամական ժողովուրդը»,- ասվում է ուղերձում:
«Ուկրաինայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից Ձեզ, հարգելի նախագահ, զոհվածների ընտանիքներին եւ ողջ հայոց ժողովրդին իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում»,- ասվում է Վիկտոր Յուշչենկոյի ուղերձում, հաղորդում է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մամլո ծառայությունը:





