AM
4 Մայիս 2006 - 15:18 AMT

Վերծանվել է օդաչուի եւ վրացի դիսպետչերների խոսակցությունների ձայնագրությունը

Վերծանվել է Ա-320 կործանված ինքնաթիռի օդաչուի եւ վրացի դիսպետչերների խոսակցությունների ձայնագրությունը` աերոբոսի վախճանից մի քանի րոպե առաջ: Ձայնագրությունը այնքան էլ հստակ չէ, սակայն այն թույլ է տալիս եզրակացնել, որ անձնակազմը մինչեւ վերջին պահը չէր բացառում Երեւան վերադառնալու հնարավորությունը:

Դիսպետչեր. «Մի անգամ էլ ճշտեք: Այս պահի դրությամբ 340 կլինի(»:

Օդաչու. «Այո, դեռ 340: Քանի որ այնտեղ օդանավակայանը( Փակ է ( Հետո պարզ կլինի, ինչ անենք»:

Դիսպետչեր. «Ռոստովը խնդրում է ձեզնից ճշտել վառելիքի եւ պահեստայինի մնացորդը»:

Օդաչու. «Ետ ենք վերադառնում Երեւրան»:

Դիսպետչեր. «Հենց հիմա, թե հետո(»:

Օդաչու. «Հիմա, նրանց մոտ այժմ 150-ը 1500-ի վրա է»:

Դիսպետչեր. «Լավ, հասկացա ձեզ»