Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուղերձ է հղել: Դրանում Ա. Գյուլը խորին ցավակցություններ է հայտնել Երեւան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Ցավակցական ուղերձը այսօր Երեւան կհասցվի դիվանագիտական ուղիներով, հաղորդում է «The New Anatolian»-ը:





