AM
4 Մայիս 2006 - 16:27 AMT

ՌԴ ԱԻՆ փոխղեկավարը գտնում է, որ Ռուսաստանը կարող է ինքնուրույն բարձրացնել «սեւ արկղերը»

ՌԴ ԱԻՆ փոխղեկավար Եվգենի Սերեբրյանիկովը գտնում է, որ Ռուսաստանը կարող է ինքնուրույն բարձրացնել Ա-320-ի «սեւ արկղերը» Սեւ ծովի հատակից: «Ռուսաստանում կան միջոցներ օբյեկտները ծովի հատակից գտնելու եւ բարձրացնելու համար, առաջին հերթին մենք կաշխատենք օգտագործել մեր միջոցները: Եթե դրանք չբավականացնեն, մենք կդիմենք միջազգային օգնությանը, սակայն, ինձ թվում է, որ մենք կկատարենք այդ աշխատանքը մեր միջոցներով»,-հայտարարել է Եվգենի Սերեբրյանիկովը լրագրողներին Մոսկվայում:
Ավելի վաղ, ՌԴ ՏՐանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը Սոչիում հայտարարել է լրագրողներին, թե Ռուսաստանը կարող է դիմել միջազգային օգնությանը «սեւ արկղերը» Սեւ ծովի հատակից բարձրացնելու համար:

Ե. Սերեբրյանիկովը հաստատել է նաեւ, հայտնաբերվել են ազդանշաններ, որոնք նման են «սեւ արկղերի» ազդանշաններին, որոնք ներկայումս գրանցվում են մեկ քառակուսի կիլոմետր մակերեսի վրա: «Այո, իրոք հայտնաբերվել են ազդանշաններ, որոնք կարող են լինել «սեւ արկղերից»,-հայտարարել է Ե. Սերեբրյանիկովը, ավելացնելով, որ հստակ կոորդինատներ դեռեւս չկան: Ըստ ԱԻՆ փոխղեկավարի, պահանջվում է հետագայում եւս ուսումնասիրել եւ հստակեցնել դրանց գտնվելու վայրը:

Ինչպես ասել է Ե. Սերեբրյանիկովը, ինքնաթիռի բեկորների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են: «Դրանց ավատից հետո որոշում կկայացվի կամ ինքնաթիռների մի մասի կամ գրանցող սարքերի բարձրացման մասին»,-հայտարարել է Ե. Սերեբրյանիկովը, ընդգծելով, թե տարբերակները շատ են, եւ բարձրացման միջոցները կհաշվարկվեն մասնագետների կողմից: Նա նաեւ ավելացրել է, որ ներկայումս հավաքվել է մի քանի խորանարդ մետր բեկորներ, հաղորդում է Ինտերֆաքսը: