AM
5 Մայիս 2006 - 09:27 AMT

Հայտնաբերվել են Ա-320 ինքնաթիռի վթարից զոհվածների մարմինների նոր հատվածներ

Որոնողական խումբը Սոչիի Ադլերի շրջանի Կուրորտային ավանի շրջանի ծովի տարածքում հայտնաբերել է մարմնի երկու հատված, որոնք, հավանաբար, Ա-320 ինքնաթիռի զոհերի մարմիններ են, հաղորդել է աղբյուրը որոնողական գործողությունների վարչության շտաբում: Նույն շրջանում, որը որոշակի հեռավորության վրա է որոնողական աշխատանքների հիմնական վայրից, գտնվել է նաեւ ինքնաթիռի կորպուսի, հավանաբար կմախքի, մի մասը:

Աղբյուրը նշել է, որ մարդու մասունքներ են գտնվել ափից 250-300 մետր հեռավորության վրա: Ներկայումս դեպի այդ վայր է շտապում ԱԻՆ մոտորանավակը, որը կկազմակերպի դիակի դուրսբերումը ջրից եւ տեղափոխումը ափ, հաղորդում է Ինտերֆաքս-Հարավը: