«Կալմար» որոնողահետազոտական համալիրը կարող է 600 մետր խորությունից բարձրացնել կործանված Ա-320 աէրոբուսի «սեւ արկղերը», հայտարարել է «Տետիս Պրո» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դելյանովը: Դա ռուսական ընկերություն է, որն այդ համալիրի հեղինակն է: «Կալմար» համալիրը կսկսի հատակի հետազոտումը վթարի վայրում արդեն այսօր: Նրա գործողության շառավիղը կազմում է 100 մետր 600 մետր խորության վրա: «Կալմարը» հագեցած է երկու տեսախցիկներով եւ մանիպուլյացիոն սարքով»,-ասել է Ա.Դելյանովը: Նրա խոսքերով, համալիրի գլխավոր խնդիրն է ծովի հատակի հետազոտումը այնտեղ գտնվող ստորջրյա օբյեկտները հայտնաբերելու նպատակով: «Կալմարի» մանիպուլյատորը կարող է օղակել ստորջրյա օբյեկտը կամ բարձրացնել այն, եթե նրա քաշը չի գերազանցում 11 կիլոգրամը»,-ասել է ընկերության ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ ռուսական ինքնագրի քաշը կազմում է մոտ 10 կգ, նույնքան պետք է լինի նաեւ արեւմտյան նմուշի քաշը, այդ թվում Ա-320-ի ինքնագրի քաշը: «Եթե «սեւ արկղերը» անջատվել են ինքնաթիռի կմախքից, ապա «Կալմարը» կկարողանա բարձրացնել դրանք, սակայն, անկասկած, կարեւորը, դրանք հայտնաբերելն է»,-ասել է Ա.Դելյանովը, հաղորդում է Ինտերֆաքսը:





