Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեկ Սթրոուն ցավակցական ուղերձ է հղել իր հայ գործընկերոջը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեծ Բրիտանիայի կառավարության եւ ժողովրդի անունից թույլ տվեք իմ խորին ցավակցությունն արտահայտել մայիսի 3-ի վաղ առավոտյան «Արմավիայի» օդանավի վթարի արդյունքում մարդկային կյանքերի ողբերգական կորստի կապակցությամբ», հաղորդում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:





