AM
5 Մայիս 2006 - 16:35 AMT

Ա-320 ինքնաթիռի կործանման վայրում տեղի ունեցավ սգո արարողություն

Սոչիում Ա-320 ինքնաթիռի կործանման վայրում տեղի ունեցավ սգո արարողություն, որին մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը, Սոչիի բնակիչները եւ զոհվածենրի հարազատները: «Հայաստանի նախագահի եւ ողջ հայ ժողովրդի անունից հայտնում եմ ձեզ մեր բոլորի անկեղծ եւ խորը ցավակցությունը ողբերգության կապակցությամբ: Ես հասկանում եմ, որ դա ահավոր ցավ է, սակայն պետք է սեղմել ատամները, տոկալ: Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի բոլոր զոհվածների դիակները բարձրացվեն, իսկ վթարի պատճառները հետաքննվեն: Մեր համատեղ աշխատանքը ռուսական կողմի հետ արդյունք կտա, ես համոզված եմ»,-ասել է Սերժ Սարգսյանը: Իր հերթին Իգոր Լեւիտինը ցավակցություն է հայտնել բոլոր ռուսաստանցիների կողմից: «Մենք ձեզ հետ ենք, Հայաստանի բնակիչներ, մենք միասին ենք վշտի եւ աղետի պահին»,-նշել է ՌԴ տրանսպորտի նախարարը: Ցավակցական խոսքեր է ասել նաեւ նահանգապետ Ա.Տկաչովը: Աէրոբուսի կործանման վայրում ծակեպսակներ են իջեցվել ջրի վրա: Նավամատույցի մոտ մատուցվել է պատարագ ի հիշատակ անմեղ զոհերի: