AM
6 Մայիս 2006 - 11:22 AMT

Այն զոհվածների փոխարեն, որոնց մարմինները չեն գտնվել, կթաղեն ավազ եւ ծովի ջուր

Հայաստանում կարող են տեղի ունենալ այն զոհվածների խորհրդանշական հուղարկավորությունները, որոնց դիերը դեռեւս չեն գտնվել: Այդ մասին Սոչիում հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: «Երեկ մենք խոսեցինք հարազատների հետ եւ նրանք ցանկություն հայտնեցին փոքր սափորներով իրենց հետ տանել մի քիչ ավազ եւ ծովի ջուր: Այդ խորհրդանշական սափորները կթաղվեն Հայաստանում»,-ասել է նա: Ա.Սմբատյանը հաղորդեց նաեւ, որ ներկայումս Սոչիում են մնում զոհվածների շուրջ 180 հարազատներ եւ մերձավորներ, որոնցից 108-ը` քաղաքի հյուրանոցներում: